Նախատեսվում է ստեղծել մեկ միասնական երթուղային ցանց․ ուղեվարձը կարող է թանկանալ (տեսանյութ)
ՀՀ ԱԺ-ն այսօր քննարկել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով նախատեսվում է ստեղծել մեկ միասնական երթուղային ցանց: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը նշել է, որ կմիավորվեն միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը, և դա կվերապահվի Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը:
«Այս նոր ծրագրով ցանցն ընդգրկելու է բոլոր բնակավայրերը: Իհարկե, կլինեն համայնքներ, որոնք օրական 1-2 անգամ կսպասարկվեն, իսկ մյուսները՝ ավելի շատ: Ցանցը կունենա միասնական օպերատոր, միասնական տոմսային համակարգ։ Գաղափարն այն է, որ որոշ չափով եկամտաբեր երթուղիները փոխկապակցված լինեն ոչ եկամտաբեր երթուղիների հետ, և տնտեսվարողը պարտավոր կլինի սպասարկել ոչ թե 1-2 երթուղի, այլ ամբողջ մարզի երթուղիները,-ասել է փոխնախարարը,-մենք կարծում ենք, որ կկարողանանք զսպել և չթողնել, որ անհարկի բարձր գներ լինեն, դա հիմնավորված կլինի»:
Սեղմված գազի թանկացման հետևանքով հասարակական տրանսպորտի ու տաքսիների թանկացման մասին էլ նա նշել է․
«Վառելիքի գինը տեսակարար մեծ կշիռ ունի ինքնարժեքում: Դրա ազդեցության չափը կախված կլինի նրանից, թե մինչև հիմա գործող սակագները որքանով էին վերադարձնում ներդրողի կամ փոխադրողի ծախսերը: Եթե դրանք զրոյի մակարդակում էին գտնվում, ապա գները կունենան բարձրանալու միտում»:

7or.am