Լրահոս

15.01.2018 16:39


Սրբապղծություն Տավուշում. Մակարավանք վանական համալիրից գողացել են խաչեր

Սրբապղծություն Տավուշում. Մակարավանք վանական համալիրից գողացել են խաչեր

Երեկ՝ հունվարի 14-ին, սրբապղծության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Աչաջուր համայնքի տարածքում գտնվող Մակարավանք վանական համալիրի քահանա, 29-ամյա Տեր Ավետիս Ասատրյանը Ոստիկանության Իջևանի բաժին հայտնել է, որ հունվարի 13-ի ժամը 17։00-ից մինչև հունվարի 14-ի ժամը 09։15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Մակարավանք վանական համալիրի մուտքի դուռը, ներս մտել այնտեղ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քահանան հայտնել է, որ այնտեղից գողացել են փայտյա և երկաթյա խաչեր։

Փաստի առթիվ Ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրը՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը