Լրահոս

15.01.2018 21:46


Կոտայքում 39–ամյա մարզիկը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Կոտայքում 39–ամյա մարզիկը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունվարի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի և աջ սրունքի միջաձիգ հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Նոր Հաճն քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 39-ամյա Վիգեն Շիրինյանն է, ով, ըստ տեղեկությունների՝ հրազենային վնասվածքները ստացել է Նոր Հաճն քաղաքի եկեղեցու մոտ:

Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչ Քոլոյանի կողմից նախաքննություն է սկսվել: Թե ինչ պայմաններում և ում կողմից է Վ. Շիրինյանը հրազենային վնասվածքներ ստացել՝ պարզվում է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը մարզիկ է:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը