Հունվարի 15-ին ժամը 17:04-ին տեղեկություն է ստացվել, որ Կովսական քաղաքից դեպի Բարթազ սար տանող ճանապարհի 30-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Քաշաթաղի հրշեջ-փրկարարական մասին կից Կովսականի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «ԶԻԼ-131» մակնիշի 54 LS 238 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1981 թ. ծնված Է. Ա, Սիսիան քաղաքի բնակիչ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. ուղևոր՝ 1978 թ. ծնված Ս. Գ.-ը (Սիսիան քաղաքի բնակիչ) տեղում մահացել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր՝ 1986 թ. ծնված Ա. Գ.-ը (Սիսիան քաղաքի բնակիչ) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Կովսական քաղաքի բուժմիավորում. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
ՃՏՊ Քաշաթաղում․ Սիսիանի բնակիչը տեղում մահացել է

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: