Լրահոս

16.01.2018 18:42


Օդի ջերմաստիճանը հունվարի 18-20-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

Օդի ջերմաստիճանը հունվարի 18-20-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Հունվարի 16-ի ցերեկը, 17-19-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 18-20-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 11-13 աստիճանով:

Երևան քաղաքում՝
Հունվարի 16-ի ցերեկը, 17-19-ը ժամանակ առ ժամանակ, դադարներով, հնարավոր են թույլ տեղումներ, գիշերները՝ թաց ձյան տեսքով, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հունվարի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 13.80C (1967 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -21.20C (2008 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -4.00C

Այս խորագրի վերջին նյութերը