Տնտեսական

16.01.2018 13:30


Վարորդները գործադուլ են հայտարարել և ճանապարհ փակել

Վարորդները գործադուլ են հայտարարել և ճանապարհ փակել

Երեւանում հասարակական տրանսպորտի ուղեւորափոխադրում իրականացնող վարորդների շրջանում նոր բունտ է հասունացել: Պատճառը` հունվարի 1-ից բենզինի եւ սեղմված գազի թանկացումն է:

Ի նշան բողոքի վարորդները այսօր բողոքի ակցիա են անցկացրել` փակելով Հարավ-Արեմտյան թաղամասի Րաֆֆու փողոցը: Հարավ-արեւմտյան թաղամասի մի քանի երթուղային գծերի վարորդներ այսօր վաղ առավոտից աշխատանքի դուրս չեն եկել: Վարորդները բողոքում են` նշելով, որ իրենք այս օրերին աշխատում են վնասով: Գծատերերը հրաժարվում են «օրվա պլանի չափը» նվազեցնել:

ArmLur.am-ը վարորդների դժգոհության հետքերով կապ է հաստատել Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի հետ, ով ասել է, որ Երևանի քաղաքապետարանի օրակարգում հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացման հետ կապված այս պահին հարց չի քնարկում:

Գործադուլի առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ, ով նշել է, թե այս պահին բողոքի դուրս եկած վարորդների երթուղիները սպասարկողների հետ հանդիպման է:

«Մեր հիմնական նպատակն է նրանց աշխատանքի ուղարկել, գործադուլ չէ, գործադուլ կլինի այն ժամանակ, երբ քաղաքի ամբողջ երթուղու վարորդները դուրս գան. եթե երթուղիներն աշխատում են մի քանի վարորդ են բողոքում, դա գործադո՞ւլ է: Վարորդները դժգոհում են գազի թանկացումից… թողեք աշխատեմ»,-նշել է նա:

Նավասարդյանը նաև հավաստիացրել է, որ հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացման խոսակցություն չկա և չի կարող քննարկվել.

«Վարորդները դժգոհում են գազի թանկացումից, նրանք չեն դժգոհում ուղեվարձի սակագնից եւ չեն պահանջում ուղեվարձը թանկացնել»:

Մանրամասները՝ ArmLur.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը