Փորձագետ. «Միջազգային հանրության սպասումները կապված են Թուրքիայի հետ, ո՛չ Հայաստանի»
-Թուրքական թատրոնը նորություն չէ. այն սկսվել է դեռևս Ցյուրիխում արձանագրությունների ստորագրումից ի վեր,- «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։
Ռ. Կիրակոսյանի համար հետաքրքրական է, որ Թուրքիան 6 օր սպասեց ՀՀ ՍԴ որոշմանն արձագանքելու համար, որից հետո փորձեց քաղաքական պատճառ ստեղծել արձանագրությունների վավերացումից հետ կանգնելու համար։
-Թուրքիան փորձում է մեղքը գցել Հայաստանի վրա, սակայն այս ռազմավարությունը չի աշխատի դեկտեմբերին և հունվարին կայացած երկու այցելությունների պատճառով։ Թուրք պաշտոնյաները նախ մեկնեցին Վաշինգտոն, այնուհետև՝ Մոսկվա։ Երկու անգամ էլ թուրքերը փորձում էին նախ ամերիկացիների, այնուհետև ռուսների օգնությունը ստանալ ղարաբաղյան հարցում առաջընթաց արձանագրելու առումով, սակայն դա չաշխատեց։ Թե՛ ռուսները, թե՛ ամերիկացիները նույն պատասխանը տվեցին՝ ոչ։
Ռ.Կիրակոսյանի կարծիքով, այսպիսով, թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Ռուսաստանը Թուրքիային նույն ուղերձը հղեցին։ Առաջին՝ Ղարաբաղն արդեն հանվել է արձանագրություններից և այլևս կապ չունի դրանց հետ, երկրորդ՝ թուրքերն իրենք են Ղարաբաղն արձանագրություններից հանել, և այլևս անհնար է Ղարաբաղը նորից վերադարձնել արձանագրություններ։
Երկու երկրները Թուրքիային հիշեցրեցին նաև, որ Թուրքիան պետք է վավերացնի արձանագրությունները ողջամիտ ժամկետներում. «Այսպիսով, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և միջազգային հանրության սպասումները կապված են Թուրքիայի հետ, ոչ Հայաստանի։ Բոլորը սպասում են միմիայն Թուրքիային»։
Նման քաղաքականությունից դրդված՝ Թուրքիան, Ռ.Կիրակոսյանի խոսքերով, փորձում է ձգձգել վավերացման գործընթացը, որը ժամանակավոր է և կտևի մինչև ապրիլի 24-ը։
Այդուհանդերձ, կապրեն արձանագրությունները, թե կմահանան, կախված է Թուրքիայի ներքին քաղաքականությունից, ինչը նշանակում է, որ Հայաստանը հիմա ոչինչ չի կարող անել արձանագրությունների ճակատագրի վրա ազդելու համար։
Նա նշել է, որ Թուրքիային չի հաջողվել մեղքը գցել Հայաստանի վրա, քանի որ Հայաստանը կանխեց դա. «Սակայն այն, ինչ պետք է հիմա անի Հայաստանը, Թուրքիային պատժելն է։ Եթե Թուրքիան ձախողի արձանագրությունները, Հայաստանը հնարավորություն ունի պատժելու և նույնիսկ վնասելու Թուրքիային»։
Նա նշել է նաև, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցն այն միակ հարցն է, որում համընկնում են թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի և թե՛ Եվրոպայի շահերը, հետևաբար երկարաժամկետ առումով կարող է ուժեղացնել Ցեղասպանության հարցը և ավելացնել ճնշումը Թուրքիայի վրա։ ԱՄՆ կոնգրեսը նորից կարող է դիտարկել Ցեղասպանության խնդիրը ոչ այնքան որպես կարևոր խնդիր, որքան Թուրքիային պատժելու լծակ։
Այնուամենայնիվ, Ռ.Կիրակոսյանն ասել է, որ Հայաստանի արձագանքը թուրքական թատրոնին բավական հետաքրքիր և հաջող էր։ ՀՀ ՍԴ որոշումն իրականում նորություն չէր, բացի Թուրքիայի արձագանքից։ Նա նշել է, որ Հայաստանի դիվանագիտությունն այս հարցում խելացի էր, քանի որ Թուրքիան փորձեց սադրանքի ենթարկել Հայաստանին, սակայն Հայաստանի նախագահը չփորձեց դա մեծ ճգնաժամի վերածել և նույնիսկ չպատասխանեց Թուրքիայի քննադատությանը։ Այս առումով Ռ.Կիրակոսյանն ասել է. «Թույլ տանք Թուրքիային՝ ինքն իրեն վնասի»։
Ռիչարդ Կիրակոսյանը համոզված է, որ փակուղուց դուրս գալու միակ ճանապարհն այն է, որ Թուրքիան փոխի իր քաղաքականությունը։ Հայաստանն այլևս ոչինչ չի կարող անել և չպետք է անի։ Այսպիսով, հաջորդ շաբաթ ճնշումները Թուրքիայի վրա ավելի կուժեղանան։

Արփի Բեգլարյան