Լրահոս

17.01.2018 14:41


Հայտնաբերել են «Երևան Սիթի»-ում առանձնակի դաժանությամբ 61-ամյա տղամարդուն սպանած կասկածյալին (տեսանյութ)

Հայտնաբերել են «Երևան Սիթի»-ում առանձնակի դաժանությամբ 61-ամյա տղամարդուն սպանած կասկածյալին (տեսանյութ)

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 17-ին, հայտնաբերել են 2017 թվականի դեկտեմբերի 22-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի «Երևան Սիթի»-ում 61-ամյա Լևոն Ասատրյանին սպանելու մեջ կասկածվողին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները կասկածյալին հայտնաբերելու նպատակով մայրաքաղաքում ու մարզերում շրջել են 5 հազարից ավելի տարածքներ, այդ թվում եղել են առևտրի կենտրոններում, բացօթյա և փակ շուկաներում, անգամ եղել են այնպիսի տարածքներում, որտեղ հասնելու համար հաղթահարել են ոտքով մի քանի կիլոմետրեր, քանի որ մարզային այդ հատվածներում ճանապարհը եղել է ձյունապատ, մեքենայով հնարավոր չի եղել անցնել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը 55-ամյա Սերգեյ Վարդանյանն է, ով հայտնաբերվել է Էրեբունի վարչական տարածքում։ Նա անգամ չի զղջացել իր կատարածի համար՝ ասելով, որ դեպքից օրեր առաջ ինքը փորձել է սպանվածի կշեռքից օգտվել, սակայն սպանվածն իրեն պատասխանել է, որ կշեռքը չի աշխատում և նա սպանվածին ասել է. «Եթե չի աշխատում, ինչո՞ւ ես օգտագործում», և սպանվածը իբրև թե հայհոյանքներ է տվել իր հասցեին և կշռաքարով հարվածել իրեն, և օրեր անց ինքը վրեժ է լուծել նրանից։

Քիչ առաջ կասկածյալ Ս. Վարդանյանը տեղափոխվել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից էլ տեղափոխվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Այս խորագրի վերջին նյութերը