Լրահոս

04.02.2010 16:19


«Պարոն Սարգսյան, հավանաբար, տեղյակ եք...»

ՀՀ   Կառավարություն

Պարոն  Տիգրան Սարգսյանին

 Հարգելի  պարոն  Սարգսյան,

Հավանաբար, տեղյակ  եք, որ  վերջերս, զինվորական  ծառայություն  չանցած  հերթական  քաղաքացին  ՀՀ  օրենսդրության  պահանջների  /«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի  30  հոդվածի     4-րդ  մաս/ կոպիտ  խախտումներով  նշանակվեց  ՀՀ  նախարար:

Քանի  որ  վերջինիս  գործառույթները  առնչվում են նաև  երիտասարդության  հարցերին, ապա  դժվար  չէ  կռահել, թե  ինչ  հետևանքներ  կարող  է  ունենալ  հիշյալ  օրինախախտումը:  

Մնում  է  միայն  հասկանալ, թե  ինչու՞ է  ՀՀ  Վարչապետը  զինվորական  ծառայություն  չանցած  անձանց  առաջարկում  պետական  բարձր  պաշտոնների: Հիշեցնում  եմ  նաև, որ  զինվորական  ծառայություն  չեն  անցել'  Կառավարության անդամների  մեծ  մասը, այդ  թվում, ՀՀ  Վարչապետը  և  փոխվարչապետը:

Կարելի  է  ենթադրել, որ  մեր երկրի  անվտանգության խնդիրներին  առնչվող                ՀՀ  օրենսդրության  հիշյալ  պահանջի  խախտումների պատճառն   այն  է, որ տարբերություն  չի  դրվում  նրա   և  «Քաղաքացիական  ծառայության  մասին» օրենքի  12-րդ  հոդվածի  ե/-րդ մասով  սահմանված  համապատասխան  իրավական  նորմերի   միջև, որոնք  ներկայացնում  ենք  Ձեր  ուշադրությանը' 

  1. «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի  30  հոդվածի     4-րդ  մաս'

Զինվորական ծառայություն չանցած զինապարտները, բացի սույն օրենքի 12 հոդվածով, 13 հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, 15 հոդվածի 2-րդ կետով և 16 հոդվածով նախատեսված դեպքերից, չեն կարող նշանակվել պետական պաշտոնների: Այդ պաշտոնների ցուցակը հաստատում է կառավարությունը:

2.   Քաղաքացիական  ծառայության  օրենքի  12-րդ  հոդվածի  ե/ մաս'

Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը ով՝ ե) խուսափել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից: 

 Հարգանքներով' «Գերագույն խորհուրդ-պատգամավորական  ակումբ» ՀԿ նախագահ Ռ. Թորոսյան

Այս խորագրի վերջին նյութերը