Լրահոս

18.01.2018 21:52


Երևանում թալանել են երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանի տղային

Երևանում թալանել են երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանի տղային

shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 17-ին, անհայտ անձը կամ անձինք թալանել են երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանի տղային՝ 34-ամյա Արտյոմ Պետորսյանին պատկանող ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ հունվարի 17-ին, ժամը 22:30-ի սահմաններում Ա. Պետրոսյանը ահազանգել է Ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ նույն օրը ժամը 19:30-ից մինչև 22:30-ն ընկած ժամանակահատվածում Մանթաշյան փողոցի 28/ա շենքի բակից գողացել են իրեն պատկանող Volkswagen Touareg մակնիշի 91 TD 991 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները:

Փաստի առթիվ Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Մկրտչյանի կողմից նութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Պետրոսյանը աշխատում է «ՍԲԱՔՍԱԼՔԻՆԳ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն:

Այս խորագրի վերջին նյութերը