Գեղարքունիքի մարզպետարանի ճարտարապետաշինարարական բաժնի վարիչը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է
Երեկ՝ հունվարի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ՝ 45-ամյա Սուրեն Կարապետյանը իր վարած Mercedes մակնիշի 44 GG 448 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում՝ Կամոյի փողոցում, վրաերթի է ենթարկել Մարտունի քաղաքի բնակչուհի՝ 51-ամյա Անահիտ Պապոյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Վարորդ Ս. Կարապետյանը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց և տեղի ոստիկանություն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդ Ս. Կարապետյանը, ով աշխատում է Գեղարքունիքի մարզպետարանի ճարտարապետաշինարարական բաժնում՝ որպես բաժնի վարիչ, իր ավտոմեքենայով այնուհետև դեպքի վայրից ինքնակամ ներկայացել է Ոստիկանության Մարտունու բաժին։ Նա ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ մեքենան վարել է սթափ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։