Երևանում բախվել են BMW X5-ը, Օpel-ը, Toyota Land Cruiser-ն ու Toyota Camry-ն. կան վիրավորներ
Հունվարի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի 53 շենքի դիմաց բախվել են BMW X5 մակնիշի 55 ՍՍ 009 համարանիշի և Օpel մակնիշի 34 TM 540 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախումից հետո Օpel-ը բախվել է Toyota Land Cruiser 001 CC 02 համարանիշի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Camry մակնիշի 77 MR 770 համարանիշի ավտոմեքենային:
ՃՈ հետաքննչական բաժանմունքում պարզվել է՝ Opel-ը վարել է Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ, 31-ամյա Գրիգոր Անդրեասյանը, BMW X5-ը վարել է Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի բնակիչ, 45-ամյա Էդգար Երանոսյանը, Toyota Land Cruiser-ը վարել է Երևան քաղաքի Արհեստավորների փողոցի բնակիչ, 31-ամյա Արսեն Հարությունյանը, իսկ կայանված վիճակում գտնվող Toyota Camry-ն պատկանում է Երևան քաղաքի Նոր Նորքի 11 փողոցի բնակիչ, 23-ամյա Հարություն Մաղաքյանին։ Վթարի հետևանքով BMW-ի վարորդ Է. Երանոսյանը, նրա ուղևոր՝ 22-ամյա Թամարա Երանոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նաիրի» բժշկական կենտրոն, իսկ Opel-ի ուղևորներ՝ Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչներ, 18-ամյա Յուրա Սողոմոնյանը, 19-ամյա Ռաֆայել Սողոմոնյանը և Opel-ի վարորդ Գ. Անդրեասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։