Լրահոս

21.01.2018 08:13


Վրաերթի են ենթարկվել 26-ամյա երիտասարդ և 46-ամյա կին

Վրաերթի են ենթարկվել 26-ամյա երիտասարդ և 46-ամյա կին

Հունվարի 19-ին, ժամը 12.30-ին, Երևանի Վարդանանց փողոցի թիվ 15 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վրաերթը կատարել է «Մերսեդես CLS 50» մակնիշի ավտոմեքենայի 36-ամյա վարորդը, որը նույն օրը, ժամը 16.10-ին, իր բնակարանից բերման է ենթարկվել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 19-ին, ժամը 12.15-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «աջ ոտնաթաթի 2 մետատարզալ ոսկրի հիմի կոտրվածք՝ առանց տեղաշարժի» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 46-ամյա մի կին և հայտնել, որ վնասվածքը ստացել է իրենց շենքի մուտքում՝ վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ կինը նշված վնասվածքը ստացել է հունվարի 18-ին, ժամը 13.00-ից 16.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը