Լրահոս

20.01.2018 14:17


Դուստրն իր «Նիսան»-ով անցել է 61-ամյա մոր ոտքի վրայով

Դուստրն իր «Նիսան»-ով անցել է 61-ամյա մոր ոտքի վրայով

Հունվարի 19-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ձախ ոտնաթաթի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 61-ամյա մի կին և հայտնել, որ վնասվածքը ստացել է «Էջմիածին» Բ/Կ-ի բակում ավտոմեքենայից իջնելու ժամանակ վայր ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ կինը վնասվածքը ստացել է հունվարի 19-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Էջմիածին» Բ/Կ-ի տարածքում իր դստեր վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով անզգուշությամբ ոտքի վրայով անցնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը