Լրահոս

22.01.2018 13:01


Ողբերգական դեպք Երևանում. լոգարանում հայտնաբերվել է «Beko» ՍՊԸ-ի 26-ամյա դիզայների դին

Ողբերգական դեպք Երևանում. լոգարանում հայտնաբերվել է «Beko» ՍՊԸ-ի 26-ամյա դիզայների դին

Այսօր՝ հունվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում Արաբկիր շտապբուժօգնության ենթակայանից Ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել են, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան փողոցի տներից մեկը, որտեղ լոգարանում հայտնաբերել են աղջկա դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները լոգարանում հայտնաբերել են նշված հասցեի բնակիչ՝ 26-ամյա Սոսե Գ.-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ըստ նախնական եզրակացության՝ Սոսե Գ.-ն մահացել է շմոլ գազից։

Փաստի առթիվ քննիչ Վ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Beko» ՍՊԸ-ում՝ որպես դիզայներ։

Աղբյուրը՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը