Մեկնարկել են Հայաստանում ՌԴ ռազմաբազայի սակրավորների վարժանքները
Հայաստանում տեղակայված «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանում մեկնարկել են ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) 102-րդ ռազմաբազայի ականների որոնման ծառայության ստորաբաժանումների վարժանքները: Այս մասին հունվարի 22-ին Ռազմինֆոյին հայտնում են ՀՌՇ մամուլի ծառայությունից:
ՌԴ բազայի ռազմական ինժեներները պետք է կխաղարկեն հատուկ տեխնիկայի և շների, ինչպես նաև անօդաչուների ներգրավմամբ ականազերծման գործողություններ:
ՌԴ սակրավորները կաշխատեն «Ռատնիկ» պաշտպանական հանդերձանքով: Ական որոնող շների հետ համատեղ ռազմական ինժեներները պետք է որոնեն և վնասազերծեն պայթյունավտանգ իրերը՝ կիրառելով ինժեներական հետախուզության ժամանակակից միջոցներ:
Վարժանքներին ներգրավել է ավելի քան 100 զինծառայող, 10 միավոր հատուկ տեխնիկա, այդ թվում՝ կապի համակարգեր, անօդաչու թռչող սարքեր: