Լրահոս

23.01.2018 15:37


Վրաերթի են ենթարկվել 30-ամյա, 52-ամյա, 47-ամյա, 63-ամյա, 66-ամյա և 31-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել 30-ամյա, 52-ամյա, 47-ամյա, 63-ամյա, 66-ամյա և 31-ամյա քաղաքացիներ

Հունվարի 21-ին, ժամը 18.45-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 62 տան դիմաց վրաերթի է ենթարկել 30-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 21-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակի Երևանյան փողոցի թիվ 1/13 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 20-ին, ժամը 20.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ցայլոսկրի հիմքի փակ կոտրվածք տեղաշարժով հարցականով, աջ դաստակի փափուկ հյուսվածքների սալջարդ, քերծվածքներ, աջ քունք գագաթային շրջանի պատռած վերք, հեմատոմա, գլխուղեղի ցնցում հարցականով, անտերոգրատ ամնեզիա, աջ արմնկահոդի շրջանի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 63-ամյա մի կին և «կրծքավանդակի աջ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ՝ 66-ամյա կին:
Նախնական տեղեկությամբ` կանայք վնասվածքները ստացել էին նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Վ. Համբարձումյան փողոցն անցնելիս սայթաքելու և վայր ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիշյալ կանայք մարմնական վնասվածքները ստացել են հունվարի 20-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Վ.Համբարձումյան փողոցում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Բացատրական աշխատանքների շնորհիվ 22-ամյա վարորդը հունվարի 21-ին, ժամը 15.10-ին, ներկայացել է բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 20-ին, ժամը 03.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 79/Ա հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 31-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 21-ին, ժամը 1.30-ին, «Դեյվու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դրոյի փողոցի թիվ 15 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 47-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը