Տնտեսական

23.01.2018 17:36


Պարզվում է՝ կարագը թանկացել է, որովհետև հիմա այն ավելի օգտակար են համարում, քան ձեթը. Ջավադյանը՝ թանկացումների մասին

Պարզվում է՝ կարագը թանկացել է, որովհետև հիմա այն ավելի օգտակար են համարում, քան ձեթը. Ջավադյանը՝ թանկացումների մասին

Այսօր ԱԺ-ում թանկացումների վերաբերյալ լսումների ժամանակ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել է, որ մեթոդաբանությունը ԱՎԾ-ինն է, որի տակ հիմք են ընդունվել բոլոր միջազգային կառույցների կողմից տված մեթոդները. «Ես չեմ կարծում, որ մեր մոտ գնաճի հաշվառումն այլ ձեւով է գնում, քան ցանկացած այլ երկրում: Մենք հիմնվում ենք վիճծառայության ցուցանիշների վրա»:

Նա ասել է, որ կարագը, մսերի տեսակները թանկացել են. «Կարագի համար առանձին ուսումնասիրություններ են կատարվել եւ հայտարարություն եղել է, դեռ մայիս-հունիսին հրապարակվեց մի քանի զեկույց Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ մի քանի ինստիտուտների կողմից, վնասակարությունը, որը խոսվում էր կարագի մասով, այնքան էլ ճիշտ չի գնահատվել: Նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կարագը օգտակար է, ձեթի օգտագործումը կոնցեռոգեն բնույթ է կրում եւ կարագի օգտագործումն ավելի օգտակար է, քան ձեթինը: Դրա հաշվին ավելացավ կարագի սպառումը կտրականապես մի քանի երկրներում, Եվրոպայում կարագի դեֆիցիտ եղավ, գները կտրուկ բարձրացան եւ կար իրավիճակ, որ կարագը խանութներում գնելը շատ խնդրահարույց էր»:

Ջավադյանը նաեւ բացատրեց, թե ինչ է գնաճը: Նրա խոսքով՝ «Գնաճը, ճիշտ է, գոյական է, որը նշանակում է գների աճ, բայց բացի դրանից, գնաճը սպառողական ինդեքսների տարբերության մակարդակն է: Եթե մենք խոսում ենք այդ գնաճի մասին, այո 2.6 տոկոս է այն կազմել»:

Մանրամասներն՝ aravot.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը