Լրահոս

24.01.2018 11:28


Որսի ժամանակ 56-ամյա տղամարդը հրազենային վնասվածք է ստացել

Որսի ժամանակ 56-ամյա տղամարդը հրազենային վնասվածք է ստացել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ Նարեկ Մհերյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 23-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20։30-ի սահմաններում «ձախ ծնկան հոդի հրազենային վնասվածք, հեմոռոկիկ շոկ» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 56-ամյա Սամվել Վարսանյանն է, ով, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նա վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 18։30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի վարչական տարածքի դաշտերում, որսի ժամանակ։ Պարզվել է նաև, որ նա իրեն պատկանող «ՍԻԼՄԱ» տիպի 12 տրամաչափի ողորկափող որսորդական երկփողանի հրացանը ձախ ուսից հանելու ժամանակ պատահաբար կրակել է իր ոտքին։ Քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հրացանը եղել է օրինական՝ գրանցված Ս. Վարսանյանի անունով։

Այս խորագրի վերջին նյութերը