Լրահոս

24.01.2018 13:21


Գավառի «Ճանշին»-ի տնօրենը կասկածվում է 110 մլն դրամ խարդախությամբ հափշտակելու մեջ

Գավառի «Ճանշին»-ի տնօրենը կասկածվում է 110 մլն դրամ խարդախությամբ հափշտակելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության, կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ «Գավառի Ճանշին» բաց բաժնետիրական ընկերության տնօրեն Արշավիր Հակոբյանը «Բարսել» և «Վիկան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հիմնադիր տնօրենի վստահությունը չարաշահելով՝ կատարել է խոշոր չափի հափշտակություն՝ խարդախության եղանակով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ տեղեկությունների՝ Ա. Հակոբյանը շուրջ 600 մլն դրամի մրցույթ շահելու և շինարարական աշխատանքներ կատարելու պարտվակով նշված ընկերությունների ղեկավար Կ. Մկրտչյանից ստացել է մոտ 110 մլն դրամ արժողությամբ բիտում և դիզելային վառելիք: «Գավառի Ճանշին»-ի տնօերն Ա. Հակոբյանը, ստանալով պայմանագրով նախատեսված գումարները, մի շարք փաստաթղթեր կեղծելու եղանակով՝ կանխիկացրել է ողջ գումարը և խարդախությամբ հափշտակել դրանք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Հակոբյանը անգամ մոտ 80 մլն դրամ պարտք է «Գավառի Ճանշին»-ի աշխատակիցներին, այն դեպքում, երբ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կանոնավոր գումարները փոխանցել է:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը