Լրահոս

24.01.2018 16:36


Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների մեջ է Քուվեյթի պետությունում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Մանվել Բադեյանը

Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների մեջ է Քուվեյթի պետությունում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Մանվել Բադեյանը

Ճանապարհային Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացմանբաժանմունքի հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ հունվարի 23-ին, Երևանի Խանջյան և Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում՝ Խանջյանի թունելի սկզբնամասում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Lexus-ը վարել է Երևան քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Բադեյանը, իսկ Hyundai-ը վարել է Երևան քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Տիգրան Սելիմյանը։

Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել վարորդներից Տ. Սելիմյանը և Lexus-ի ուղևոր՝ Երևան քաղաքի բնակիչ, 61-ամյա Մանվել Բադեյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Բադեյանը Քուվեյթի պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է, Lexus-ի վարորդ Դ. Բադեյանը «Եվրոստան Ույուտ» ՍՊԸ-ի փոխտնօրենն է, իսկ Hyundai-ի վարորդ Տ. Սելիմյանն աշխատում է «Հիլթոն» հյուրանոցային համալիրում՝ որպես մենեջեր։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը