Լրահոս

25.01.2018 13:14


Երևանում 27-ամյա վարորդը քաղաքապետարանին պատկանող Kia-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի

Երևանում 27-ամյա վարորդը քաղաքապետարանին պատկանող Kia-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի

Այսօր՝ հունվարի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:20-ի սահմաններում Աբովյան փողոցում՝ թիվ 25 հասցեի դիմաց, 27-ամյա Նարեկ Նազարեթյանը իր վարած Kia մակնիշի 096 LU 01 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ով փողոցը հատել է հետիոտնի համար չնախատեսված հատվածով, տեղափոխվել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Գ. Շամշյանի տեղեկություններվ՝ ավտոմեքենան պատկանում է Երևանի քաղաքապետարանին:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը