Լրահոս

25.01.2018 13:29


Գեղարքունիքում բախվել են Москвич-ն ու Mercedes-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր

Գեղարքունիքում բախվել են Москвич-ն ու Mercedes-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր

Երեկ՝ հունվարի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ՝ 25-ամյա Իշխան Գալստյանի վարած Москвич մակնիշի առանց համարանիշի և Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ՝ 33-ամյա Դավիթ Մանուկյանի վարած Mercedes մակնիշի 35 PD 167 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Москвич-ի ուղևոր՝ Ծովակ գյուղի բնակիչ, 27-ամյա Հայկարամ Մխեյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Ի. Գալստյանն ու Mercedes-ի վարորդ Դ. Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը