Լրահոս

25.01.2018 14:11


ԱՄՆ դեսպանատան մոտ Volkswagen-ի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

ԱՄՆ դեսպանատան մոտ Volkswagen-ի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

Այսօր՝ հունվարի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, Volkswagen մակնիշի 34 SN 226 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ով փողոցը անցնում էր հետիոտնի համար նախատեսված վայրով՝ կանաչ լույսի առկայությամբ, տեղափոխվել «Նաիրի» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը