Լրահոս

26.01.2018 15:47


Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Հունվարի 26-ի ցերեկը, 27-ին շրջանների զգալի մասում, 28-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 29-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 26-29-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունվարի 26-ի ցերեկը, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, գիշերը՝ թաց ձյան տեսքով: 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հունվարի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 8.00C (1987 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -19.30C (1983 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -5.10C

Այս խորագրի վերջին նյութերը