Լրահոս

26.01.2018 22:05


Երևանում՝ բնակարանում, հայտնաբերվել է դեմքը կենդանիների կողմից կրծոտված վիճակում 87-ամյա տղամարդու դի

Երևանում՝ բնակարանում, հայտնաբերվել է դեմքը կենդանիների կողմից կրծոտված վիճակում 87-ամյա տղամարդու դի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 25-ին, Երևանում տեղի ունեցած 87-ամյա տղամարդու մահվան դեպքի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15:30-ի սահմաններում Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ Ամառանոցային ընկերության 1-ին փողոցի թիվ 31գ տանը տղամարդու դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 87-ամյա Արամ Խաչատրյանի դին՝ դեմքը ամբողջովին կենդանիների կողմից կրծոտված վիճակում: Քննիչի որոշումով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Այս խորագրի վերջին նյութերը