ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կկայանա հերթական դատական նիստը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կկայանա հերթական դատական նիստը՝ Լոռու մարզի դատախազության բողոքն ընդդեմ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման:
Հիշեցնենք, որ 2010 թ. սեպտեմբերի 23-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Լոռու մարզի դատախազության դեմ ներկայացված Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումը:
Դատարանի որոշմամբ Լոռու մարզի դատախազությունը պարտավորվեց կայացնել որոշում քննիչի կողմից քաղաքացու բնակարանն առանց դատարանի որոշման խուզարկելու փաստի առթիվ ներկայացված հաղորդման կապակցությամբ եւ որոշման օրինակը տրամադրել հաղորդում ներկայացրած կազմակերպությանը:
Սույն գործով ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում է կայացնելու երրորդ անգամ, մինչ այդ երեք որոշում էլ կայացվել էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ