Լրահոս

27.01.2018 14:02


Վրաերթի են ենթարկվել 32-ամյա, 25-ամյա, 49-ամյա, 62-ամյա և 16-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել 32-ամյա, 25-ամյա, 49-ամյա, 62-ամյա և 16-ամյա քաղաքացիներ

Հունվարի 26-ին, ժամը 10.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 42 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 26-ին, ժամը 20.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Չարենցի փողոցի թիվ 1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 26-ին, ժամը 15.37-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 67 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 16-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 26-ին, ժամը 17.00-ին, Երևանի Տիգրան Մեծ պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1993 թ. ծնված Հայկ Ա.-ին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողները նույն օրը, ժամը 18.35-ին, նշված վրաերթը կատարելու կասկածանքով, Նար-Դոսի փողոցի թիվ 134 տան մոտից բերման են ենթարկել «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի 70-ամյա վարորդին:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 26-ին, ժամը 19.15-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցի թիվ 96 տան մոտ վրաերթի է ենթարկել 49-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հունվարի 26-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ճանապարհի 14-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը