«Գետափ» ռեստորանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ
Հունվարի 26-ին, ժամը 20:31-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին՝ «Գետափ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 8-րդ կմ-ին «Opel» մակնիշի 91 MV 001 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1996 թ. ծնված Գ. Ո.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ սահել դեպի ձորը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: