Լրահոս

27.01.2018 18:05


Նշանակվել է ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության վարչության պետ

Նշանակվել է ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության վարչության պետ

Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Անդրանիկ Մակարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` ո ր ո շ ու մ ե մ. Գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ` ազատելով նրան Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։

Այս խորագրի վերջին նյութերը