Ա. Մարտիրոսյան. «Ամենամեծ անկայունությունը դուք եք ստեղծում
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի հայտարարությունը 2010 թվականի նոյեմբերի 16-ի նիստում
Այսօր խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց նվազագույն աշխատավարձի մասին օրինագիծը: Իշխանությունների կատարած «տիտանական» աշխատանքի շնորհիվ ներկայիս 30.000 դրամ նվազագույն աշխատավարձը 2011 թվականից կդառնա 32.500 դրամ: Իսկ այն, որ սպառողական նվազագույն զամբյուղը այդ նույն իշխանությունների մաս կազմող Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով երրորդ եռամսյակում դարձել է 43.500 դրամ, իսկ միայն պարենային զամբյուղը' 28 հազար դրամ, հայրենի կառավարությունը ոչ մի կերպ չի ցանկանում նկատել: Դա բավական չէ, մերժում են <Ժառանգության> կողմից ներկայացվող օրենքի նախագիծը, որով նվազագույն աշխատավարձը սահմանվում է 45.000 դրամ: Մենք ոչ միայն նշեցինք նվազագույն աշխատավարձի չափը, այլև հստակ ցույց ենք տվել այն աղբյուրները, որտեղից կառավարությունը կարող էր գտնել համապատասխան ֆինանսական միջոցները: Սակայն իշխանություններն իրենց անկարողությունը, իրականացնելու նորմալ հարկահավաքություն, փորձում են թաքցնել պետության հնարավորությունների սահմանափակության լոզունգի տակ, և դեռ քիչ է, նույնիսկ խոսում են մակրոտնտեսական կայունության մասին, իբր թե աշխատավարձերի բարձրացումը կարող է խաթարել այն:
Հարգելի՛ իշխանություն, Հայաստանում այսօր այդ որտեղ եք տեսնում մակրոկայունություն: Պաշտոնական թվերով ներկայացված 8.1 տոկոս գնաճի, թե մեր մաշկի վրա զգացվող շատ ավելի բարձր գնաճի պարագայում է կայուն վիճակ: Գուցե կայունությունն արտահայտվում է փորձագիտական տվյալներով մոտ 70 տոկոսի հասնող աղքատության կամ 30 տոկոսի հասնող ծայրահեղ աղքատության մեջ կամ էլ կայունությունը դրսևորվում է 28 հազար դրամի հասնող պարենային զամբյուղի մեջ, երբ միջին կենսաթոշակը կազմում է մոտ 25.000 դրամ: Բայց դա միանշանակ չի կարող արտացոլվել այս տարվա գրեթե 70 հազար քաղաքացու արտագաղթի ցուցանիշում:
Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ամենամեծ անկայունությունը դուք եք ստեղծում: Ձեր ընդունած օրենքներով և կատարած ու չկատարած աշխատանքների արդյունքում է, որ տնտեսական դաշտն այնքան աղճատեցիք, որ հայ գործարարն այսօր իր կարողությունները և հմտությունները Հայաստանում ներդնելու փոխարեն, փակելով իր գործունեությունը, փորձում է հարևան Վրաստանում կամ այլ երկրներում վերաբացել իր բիզնեսը: Հայաստանի քաղաքացին ամեն օր կանգնում է էկոլոգիական խնդիրների առաջ' երեկ Թեղուտը, այսօր ուրանը: Աշխատավորը չի կարողանում ստանալ իր արդար քրտինքով վաստակած աշխատավարձը Վանաձորի քիմպրոմից, Երևանում Նաիրիտից սկսած, վերջացրած որևէ համայնքային ծառայությունում:
Վե՛րջ տվեք նման աշխատաոճին: Մենք չվերականգնեցինք մեր անկախությունը, որ հայրենիքի ամենամեծ հարստությունը' մարդուն դարձնենք աղքատ, ընկճված ու հուսահատ: Որ սերունդների սեփականությունն այսօր նվիրենք մի քանի մարդու:

Կա՛նգ առեք, քանի դեռ ուշ չէ: