Հյուրանոցի համարում, որտեղ հայտնաբերվել է Յուվեցի Կարոյի փեսայի դին, առկա է եղել թմրամիջոց հիշեցնող փոշի
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Նոբերեժնի» հյուրանոցային համարում, որտեղ հայտնաբերվել է նախկին պատգամավոր Յուվեցի Կարոյի՝ Կարո Կարապետյանի փեսա Գոռ Առաքելյանի դին, սեղանին առկա է եղել նաեւ սպիտակ փոշի։ Բացառված չէ, որ այն թմրամիջոց է։
Հիշեցնենք, որ երիտասարդի մահվան մասին հայտնի է դարձել այսօր առավոտյան։ Շտապօգնությունը կանչով մեկնել էր նշված հյուրանոց, սակայն Գ.Առաքելյանն արդեն մահացած է եղել։ Դիակի վրա բռնության հետքեր չեն եղել, թե ինչ հանգամանքներում է մահացել, առայժմ հայտնի չէ։
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար, ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Հիշեցնենք, որ Գոռ Առաքելյանը ընդամենն ամիսներ առաջ է քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվել:
Նա 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել 2014թ. մայիսի 17-ին «Վերնիսաժի» տարածքում հնչած կրակոցների գործով։
Գոռ Առաքելյանը Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղի մուտքի մոտ վեճի էր բռնվել` իր ավտոմեքենայի ճանապարհն իրենց ավտոմեքենան կայանելով փակած Վալերիկ Հովհաննիսյանի և Ներսես Մելքոնյանի հետ:
Վեճն ավարտվել էր կրակոցներով, որի արդյունքում ծանր մարմնական վնասվածքներ էին ստացել ոչ միայն Վալերիկ Հովհաննիսյանն ու Ներսես Մելքոնյանը, այլև պատահական անցորդները։
2017թ. մայիսին հայտնի դարձավ, որ ներում է շնորհել ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի փեսա Գոռ Առաքելյանին եւ նա ժամանակից շուտ ազատ էր արձակվել ՔԿՀ-ից։