Ողբերգական դեպք Երևանում. 9 հարկանի շենքի բակում հայտնաբերվել է 88-ամյա տղամարդու դի
Այսօր՝ հունվարի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12: 30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է սատցվել, որ Մալաթիա վարչական շրջանի Սվաճյան 34 շենքի բակում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու փրկարարները շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի 36 բնակարանի բնակիչ, 88-ամյա Սուրեն Հ.-ի դին: Այս պահին մահացածի աղջկա հետ հոգեբանական զրույց է վարում ԱԻՆ փրկարարական ծառայության հոգեբան Մերի Գևորգյանը, քանի որ աղջիկը գտնվում է ստրեսային վիճակում:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ մահացածն ուներ առողջական խնդիրներ և մի քանի անգամ փորձել է ինքնասպան լինել:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։