Այսօր՝ հունվարի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում Գյումրու բժշկական կենտրոնից Ոստիկանության Կումայրիի բաժին հայտնել են, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք, թափանցող հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու ու քննիչները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակիչ, 27-ամյա Արման Մովսիսյանն է, ով, ըստ բժշկի հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Շիրակում 27-ամյա երիտասարդի են դանակահարել

Մանրամասները՝ shamshyan.com-ում։