Լրահոս

29.01.2018 18:53


Երևանում բախվել են ԱԺ պատգամավորի օգնականի BMW-ն և Opel-ը

Երևանում բախվել են ԱԺ պատգամավորի օգնականի BMW-ն և Opel-ը

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 28-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 08։40-ի սահմաններում Բելինսկու փողոցում՝ թիվ 38 հասցեի հարևանությամբ, բախվել են Երևան քաղաքի Ագաթանգեղոսի փողոցի բնակիչ՝ 36-ամյա Խորեն Ներսիսյանի վարած BMW մակնիշի 66 PP 665 համարանիշի և Նոր Արեշ 28-րդ փողոցի բնակիչ՝ 30-ամյա Միքայել Գասպարյանի վարած Opel մակնիշի 25 MQ 555 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Մ. Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ BMW-ի վարորդ Խ. Ներսիսյանը Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանի օգնականն է։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը