Ծայրահեղ ծանր վիճակում Ավան վարչական շրջանից 2 անչափահաս տղաներ տեղափոխվել են հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ավան վարչական շրջանից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 անչափահաս տղաներ, ովքեր գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանց մարմնի վրա կան սուր, կտրող-ծակող առարկայից ստացած մի քանի հետքեր: Այս պահին նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Ոստիկանությունը պարզել է, որ վիրավորներն են Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի բնակիչ՝ 17-ամյա Արամ Ա.-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ և Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի բնակիչ՝ 18-ամյա Գառնիկ Գ.-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի աջ թուլակողի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք սովորում են Երևանի ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները բացահայտելու ուղղությանբ: