Լրահոս

30.01.2018 15:08


Երևանում 23-ամյա վարորդը Mitsubishi-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «ԱՌԴ ԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ի տնօրենի Nissan-ին. կան վիրավորներ

Երևանում 23-ամյա վարորդը Mitsubishi-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «ԱՌԴ ԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ի տնօրենի Nissan-ին. կան վիրավորներ

Երեկ՝ հունվարի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:45-ի սահմաններում Աշտարակի խճուղում Երևան քաղաքի Թադևոսյան փողոցի բնակիչ 23-ամյա Հենրիկ Ավագյանը իր վարած Mitsubishi մակնիշի 35 LR 876 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի բնակիչ 52-ամյա Դավիթ Արազյանի վարած Toyota մակնիշի 30 OS 117 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով Toyota-ի վարորդ Դ. Արազյանը աշխատում է «ԱՌԴ ԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը