Երևանում բախվել են 36-ամյա վարորդի Toyota-ն, 63-ամյա վարորդի տաքսին, թիվ 33 երթուղին սպասարկող ГАЗель-ը
Հունվարի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Անդրանիկի փողոցում բախվել են 36-ամյա Վահե Վահանյանի վարած Toyota մակնիշի 01 VM 020 համարանիշի և 63-ամյա Նորիկ Հայրապետյանի վարած Renault մակնիշի 925 OM 61 համարանիշի տաքսի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է նաև 44-ամյա Միքայել Ստեփանյանի վարած թիվ 33 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի 1964 Տ համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ГАЗель-ի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ shamshyan.com-ում։