Ես Հայաստանից չեմ գնացել, որ վերադառնամ. Արմեն Սարգսյան (տեսանյութ)
Ես Հայաստանից չեմ գնացել, որ վերադառնամ: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ-ի կողմից երկրի նախագահ առաջադրվելու առաջարկություն ստացած Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե մշտապես է վերադարձել Հայաստան, թե՞ կրկին կհեռանա Բրիտանիա: News.am-ը տեղեկացնում է, որ նա հայտարարեց, որ ընդմիշտ է եկել Հայաստան:
Անդրադառնալով դիտարկմանը, որ իր կինը հայտարարել էր, որ որդիներն իրենց բրիտանացի են զգում, Արմեն Սարգսյանն արձագանքեց, որ իր երկու որդիները և՛ Բրիտանիայի քաղաքացի են, և՛ Հայաստանի. «Հետեւաբար, հավասարաչափ լինելով Բրիտանիայի քաղաքացի՝ պետք է զգան և ապրեն Բրիտանիայի քաղաքացի: Միաժամանակ, լինելով ՀՀ քաղաքացի, պետք է լինեն ՀՀ քաղաքացի՝ դրանից հետեւող եզրակացություններով: Եթե « Daily Mail»-ի հոդվածը մանրամասն կարդաք անգլերենով, կհասկանաք, որ թարգմանությունը որ դուք ունեք, այդպես չի հնչում: Կինս ասել է, որ այո, նրանք իրենց բրիտանացի են զգում՝ Բրիտանիայում ապրելով, բայց հպարտ հայեր են»:
Արմեն Սարգսյանը հերքեց, թե որեւէ առնչություն ունի Ամուլսարի հանքի շահագործումն իրականացնող ընկերության ետ: «Իմ հետ դա բացարձակապես կապ չունի: Կարող եք որոնել համացանցում եւ տեսնել»:

Մանրամասները՝ News.am-ում։