Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 4.038.700 ՀՀ դրամ
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. հունվարի 22-ից 26-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 19 իրավախախտում, 4-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտումների հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 4.038.700 ՀՀ դրամ: Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 13 դեպք: Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 1.038.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝ Տավուշ՝ ապօրինի ծառահատման 9 դեպքով (2 թեղի, 8 բոխի, 7 հաճարենի, 5 կաղնի, 2 ղաժի) հաշվարկվել է 646.500 ՀՀ դրամի չափով, որից 2 դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին, իսկ 1-ը՝ ընթացքի մեջ է։ Վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (7,2 խմ թափուկ վառելափայտ և 0,6խմ տախտակ) հաշվարկվել է 66.000 ՀՀ դրամի չափով: Սյունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (5 բոխի,2 կաղնի) հաշվարկվել է 283.000 ՀՀ դրամի չափով: Վայոց Ձոր՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1,2 խմ) հաշվարկվել է 43.200 ՀՀ դրամի չափով:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 3 դեպք: Քննված վարչական վարույթներով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել 3.000.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս՝ Սյունիք՝ բեզոարյան այծի ապօրինի որսի 1 դեպքով հաշվարկվել է 3.000.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, որսամիսը (28կգ) հանձնվել է «Առաքելություն Հայաստան» Արծվաբույն ՏՍ կազմակերպությանը: Կոտայք՝ ձկան ապօրինի վաճառքի 1 դեպք (առգրավվել է 15 հատ՝ 7 կգ սիգ տեսակի ձուկ, հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց): Արարատ՝ որսի իրականացման կանոնների խախտման 1 դեպքով նշանակվել է 150․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 3 դեպք: Քննված վարչական վարույթներով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, որից Երևան՝ առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է վարչական տուգանք՝ 50․000 ՀՀ դրամի չափով։ Շիրակ՝ առանց շրջակա միջավայրի ազդեցության դրական եզրակացության գործունեություն իրականացնելու 1 դեպքով նշանակվել է 50․000 ՀՀ դրամի չափով։ Արագածոտն՝ առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է վարչական տուգանք՝ 50․000 ՀՀ դրամի չափով։
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 936.500 ՀՀ դրամ: