Լրահոս

31.01.2018 09:49


Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Հունվարի 31-ին, փետրվարի 1-ի ցերեկը, 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 1-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն:

Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Սյունիքի մարզում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Այս խորագրի վերջին նյութերը