Խախտումներ են հայտնաբերվել հացի երկու արտադրամասերում
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, վերահսկողական գործողությունների շրջանակում, կասեցրել է Երևանի Պուշկինի 38 հասցեում գործող Ա/Ձ Վարդան Շահինյանի հացի արտադրամասի գործունեությունը: Արտադրամասում ոչ միայն խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները, այլև չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության, արտադրության տեխնոլոգիական գործընթացը չի իրականացվել տվյալ տեսակի համար արտադրողի կողմից հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան, իսկ հացը տեխափոխվել է սանիտարական անձնագիր չունեցող մարդատար ավտոմեքենայով:
Հացի արտադրամասը կվերագործարկվի միայն խախտումները վերացնելուց հետո:
Ծառայության մեկ այլ որոշմամբ՝ ժամանակավորապես արգելվել է Երևանի Դրոյի 22/1 հասցեում գործող «Դավիթ 84» ՓԲԸ-ի 12 աշխատակիցների աշխատանքը, քանի որ վերջիններս չեն ենթարկված չեն եղել նախնական և պարբերական բժշկական զննության:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն