Լրահոս

31.01.2018 17:53


Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Սահմանադրական դատարանում

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Սահմանադրական դատարանում

ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը հունվարի 31-ին այցելել է ՀՀ սահմանադրական դատարան և առանձնազրույց ունեցել Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՍԴ մամուլի ծառայությունից:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջարկել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը:

Արմեն Սարգսյանը առաջարկի մասին մտածելու համար ժամանակ է խնդրել, իսկ այդ ընթացքում հանդիպումներ է ունենում քաղաքական, հասարակական, գիտական շրջանակների հետ:

Արմեն Սարգսյանն արդեն հանդիպել է ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացուցիչների, ինչպես նաև գիտնականների և Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամների հետ:

Այս խորագրի վերջին նյութերը