Վանաձորի բանտում ծեծի է ենթարկվել 24-ամյա կալանավորը, ով մեղադրվում է բռնաբարության համար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարութան «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00։30-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր, 24-ամյա Ռոբերտ Հարությունյանը։ Պարզվել է, որ նա ստացել է մարմնական վնասվածքներ՝ 1 օր առաջ Վանաձորի բանտում ծեծի ենթարկվելու հետևանքով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Հարությունյանը, ում նկատմամբ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 141 հոդվածի 2-րդ մասի (բռնաբարություն) հատկանիշներով, 2017 թվականի դեկտեմբերի 29-ից Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ վերցվել էր երկամսյա կալանքի և տեղափոխվել էր «Վանաձոր» ՔԿՀ։
Փաստի առթիվ ՀՀ Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում հետաքննություն է սկսվել։