Լրահոս

01.02.2018 20:06


Վստահություն ու մեծաթիվ բարեկամ գործընկերներ՝ «Սահակ Սերվիս»-ի 10 տարվա ձեռքբերումները (ֆոտոշարք)

Վստահություն ու մեծաթիվ բարեկամ գործընկերներ՝ «Սահակ Սերվիս»-ի 10 տարվա ձեռքբերումները (ֆոտոշարք)

«Այսօր մեծ է անվտանգության համակարգերի պահանջարկը։ Մարդիկ սկսել են կարևորել իրենց անվտանգությունը, հասկանալ, որ դրանից շատ բան է կախված»,-ասում է «Սահակ Սերվիս» ՍՊԸ-ի ղեկավար Հակոբ Սահակյանը՝ նշելով, որ վիճակագրորեն ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում է մեծացել անվտանգության համակարգերի դերը։

Ընկերության բարձրակարգ մասնագետները ոչ միայն տեղադրում են անվտանգության համակարգեր, այլև լուծում են դրանց հետ կապված ցանկացած խնդիր:

Իհարկե, «Սահակ Սերվիս» ՍՊԸ-ն չի սահմանափակվում միայն անվտանգության համակարգեր տեղադրելով:

Համակարգիչների, սմարթֆոնների, տպիչների հետ կապված տեխնիկական կամ ծրագրային խնդիրներով ամեն օր ընկերության գրասենյակ են այցելում բազմաթիվ մարդիկ։ Այստեղի բարձրակարգ մասնագետները նրանց խնդիրներին լուծում են տալիս և անում հնարավոր ամեն ինչ՝ սարքավորումները վիրուսային հարձակումներից ապահովագրելու համար․ ընկերության աշխատակիցները ցանկացած համակարգչում կամ սմարթֆոնում ներբեռնում են Team viewer հեռահար օգնության ծրագիրը, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան անմիջապես օգնել հաճախորդին։ Բացի այդ, խորհրդատվության համար հաճախորդները կարող են զանգահարել «Սահակ Սերվիս» ՍՊԸ-ի գրասենյակ կամ այցելել ընկերության կայք։

«Սահակ Սերվիս» ՍՊԸ-ում խորհուրդ են տալիս ինքնագործունեությամբ չզբաղվել սարքավորման խափանման ժամանակ։ Եթե նոթբուքի կամ սմարթֆոնի վրա ջուր է թափվում, անմիջապես պետք է հոսանքազրկել սարքավորումը։ Վարսահարդարիչով չորացնելը կտրականապես արգելվում է, որովհետև միևնույն է հեղուկի հետքերը մնում են և քայքայում սարքավորումը: Ինչպես ընկերության ղեկավար Հակոբ Սահակյանն է ասում՝ հացը թողեք հացթուխին: Այնպես որ, ավելի լավ է ժամանակին դիմել մասնագետի, որպեսզի հնարավոր լինի սարքավորումը «հետ բերել»։

Օրերս «Սահակ Սերվիս» ՍՊԸ-ն նշեց հիմնադրման տասնամյակը։ Ընկերությունում տարեդարձը շատ ճոխ նշելու փոխարեն նախընտրել էին ուրախություն պարգևել Բերդավան գյուղի մշակույթի տանը՝ նվիրելով համակարգիչներ, տպիչներ և բարձրախոսներ:

«Հաճելի է և օրիգինալ, երբ ծննդյանդ օրը ոչ թե նվեր ես ստանում, այլ նվիրում ես»-,ասում են ընկերության աշխատակիցները՝ հավելելով, որ օգնելը մեծ բավականություն է պատճառում:

«Սահակ Սերվիս»՝ Ձեր հուսալի գործընկերը։

Այս խորագրի վերջին նյութերը