Լրահոս

01.02.2018 20:01


«Թեքեյան» կենտրոնում փոխգնդապետի են դանակահարել

«Թեքեյան» կենտրոնում փոխգնդապետի են դանակահարել

Այսօր՝ փետրվարի 1-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը Խանջյան փողոցի վրա գտնվող «Թեքեյան» մշակութային կենտրոնի մոտից Երևանի հիվանդանոցներից մեկն է տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ այդ քաղաքացին Երևանի բնակիչ՝ 43-ամյա Գ. Հ.-ն է, ով ուժային կառույցներից մեկի աշխատակից է, կոչումով փոխգնդապետ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս թոքի հատվածում ստացել է սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարված ու մինչ բժիշկները կպայքարեին փոխգնդապետի կյանքի համար, Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ պարզել են կասկածյալի ինքնությունը, ով Աբովյան քաղաքի բնակիչ, 39-ամյա Վարդան Գ.-ն է։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները կասկածյալին հայտնաբերել և բերման են ենթարկել Ոստիկանության Կենտրոնական բաժին։

Կասկածյալը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դանակահարությունը տեղի է ունեցել «Թեքեյան» կենտրոնի 1-ին հարկում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը