Լրահոս

01.02.2018 21:01


Նոր մանրամասներ Երևանում փոխգնդապետի դանակահարությունից

Նոր մանրամասներ Երևանում փոխգնդապետի դանակահարությունից

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի բնակչին դանակահարելու դեպքի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է։

2018 թվականի փետրվարի 1-ին՝ ժամը 14:15-ին, Կենտրոնական զինվորական հոսպիտալից ահազանգ է ստացվել առ այն, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվելԵրևանի մի բնակիչ՝ ծնված 1972թ.։ Նրա մոտ ախտորոշվել է «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վնասվածք, աջ թոքի, աջ ներքին կրծքային զարկերակի առաջնային պերիկարդիալ ճարպաբջջանքի վնասումով, աջակողմյան հեմոպլեմոթիկ արյունահոսություն, աջ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք, աջ թուլակողի շրջանների կտրած-ծակած չթափանցող վիրավորում»։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախնական տվյալներով՝ տղամարդը ծանր մարմնական վնասվածքներն ստացել է Երևան քաղաքի Խանջյան փողոցի 50 հասցեի մոտ: Քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է։ Կասկածյալը ևս Երևանի բնակիչ է՝ ծնված 1978 թ.։

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, վիճաբանության շարժառիթը պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը