Լրահոս

02.02.2018 07:38


Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվելու է Սամվել Բաբայանի գործով նիստը

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվելու է Սամվել Բաբայանի գործով նիստը

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ ժամը 12:00-ին, շարունակվելու է քննել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դիմումը:

Նախորդ նիստում Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ մեղարող կողմը պատվեր է կատարում։ Դատախազին բացարկ հայտնելու միջնորդություն էր ներկայացվել, սակայն դատարանը մերժել էր այն։

Հիշեցնենք, որ 2017թ․ նոյեմբերի 28-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Սամվել Բաբայանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման։

Նրա փաստաբան Ավետիս Քալաշյանը դիմել է Վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և երկու մեղադրանքով էլ կայացնել արդարացման դատական ակտ՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը