Զավեշտալի գողություն Արտաշատում. պատշգամբում գտնվող լվացքի պարանից գողացել են լվացքը. հայտնաբերվել է երկտող
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 31-ին, Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ, Ոստիկանության Արտաշատի բաժին են հրավիրել Արտաշատ քաղաքի բնակիչ, 37-ամյա Մարինե Ա.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանությունում պարզվել է, որ ստացված օպերատիվ տվյալները հավաստի են եղել և Մարինե Ա.-ն խոստովանել է, որ հունվարի 2-ից մինչև հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում ինքը Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի 4-րդ շենքի բնակարաններից մեկի տան պատշգամբից գողացել է լվացքի պարանին կախված հագուստները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժողը 53-ամյա Ֆլորա Գ.-ն, նախկինում կատարվածի մասին Ոստիկանություն չի հայտնել, քանի որ պատշգամբում հայտնաբերվել է նաև երկտող, որտեղ գրված է եղել. «Արտաշատցու խաց ուտող բալա չի բերա»: