Լրահոս

02.02.2018 12:31


Ժիրայր Սեֆիլյանը և Պավել Մանուկյանը դատարանում ողջագուրվել են (տեսանյութ)

Ժիրայր Սեֆիլյանը և Պավել Մանուկյանը դատարանում ողջագուրվել են (տեսանյութ)

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի գործով նիստին այսօր դատարան էր բերվել Սասնա Ծռերի անդամ Պավել Մանուկյանը։ Վերջինս պետք է ցուցմունք տա Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման նախապատրաստության փորձի գործով։ Այս մասին հայտնում է a1plus.am-ը։

Պավել Մանուկյանը դատարանում հայտարարեց, որ Հայաստանում դատարան չի տեսնում, քանի որ գերագույն գլխավոր չարիքը պետության գլխին է։

Նա գործը համարեց շինծու և նշեց, որ կպատասխանի պաշտպանական կողմի հարցերին, իսկ դատախազի և դատավորի հարցերին՝ ոչ։ Թեև Ժիրայր Սեֆիլյանը և Գևորգ Սաֆարյանը հեռացված էին նիստերի դահլիճից, սակայն դատավորը բավարարեց պաշտպանների միջնորդությունը և նրանք բերվեցին նիստերի դահլիճ։ Պավել Մանուկյանը և Ժիրայր Սեֆիլյանը ողջագուրվեցին, սակայն Գևորգ Սաֆարյանին չհաջողվեց մոտենալ բանտակից ընկերներին, քանի որ ուղեկցող գումարտակը դա թույլ չտվեց։

Մանրամասները՝ a1plus.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը